Մեր մասին
Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 1982թ.-ից և տարեկան սպասարկում է 50000 և ավել պացիենտների, որոնց գերակշռող մասը երեխաներ են:
Կենտրոնի տնօրենը Հովհաննես Սամվելի Զոհրաբյանն է։ Կենտրոնում գործում են կլինիկական մանկական վիրաբուժական և մանկաբուժական բաժանմունքներ, ախտորոշիչ ծառայություններ և միակը Հայաստանում՝ մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքը: Կենտրոնը նաև հանդիսանում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ամբիոնական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների և բուժքույրերի համար։ Բժշկական կենտրոնում բուժում են ստանում ծանր համակցված վնասվածքներով, գանգուղեղային վնասվածքներով, ուռուցքներով, արյունազեղումներով և բնածին արատներով երեխաներ: Բժշկական կենտրոնի խնդիրն է՝ բավարարել բնակչության առողջապահական կարիքները, բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում լինել առաջատար` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետներ պատրաստելու գործին: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մշտապես համագործակցում է Հայաստանի բժշկական բոլոր հաստատությունների, ինչպես նաև արտերկրյա բժշկական հաստատությունների և մասնագետների հետ։ Բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ամերիկյան և եվրոպական առաջատար կլինիկաներում։
"Health is the most important thing you have in life!"
Contact us now to schedule an appointment.